Ընդդիմադիր պատգամավորներին խորհուրդ եմ տալիս,որ վերադառնան խորհրդարան.Ռոմանոս Պետրոսյան
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ընդդիմության ակցիաներին:
«Խորհրդարանական ընդդիմադիր ուժերն արդեն մեկ ամսից ավելի է՝ ինչ փողոցում են և որոշակի գործընթացներ են ուզում հարուցել, բայց, ինչպես տեսնում ենք, այդ գործընթացները չեն կարողանում հատել մի քանի հազար, առավելագույնը 1-1,5 հազար քաղաքացիների կոնսոլիդացիան, այսինքն՝ ակնհայտ է, որ մեր հանրությունն առնվազն քաղաքացիական ակտիվություն, իրավագիտակցություն ցուցաբերած, դրսևորող հանրության շերտն անմասն է մնում այդ գործընթացներից:
Իսկ իրավական պետությունում, մասնավորապես, Հայաստանի Հանարապետությունում առանց ժողովրդի մասնակցության, նրա կամքի իրացման որևէ քաղաքական գործընթաց, այդ թվում՝ իշխանափոխություն անհնար է»,- ասաց Պետրոսյանը:
Ընդդիմադիր պատգամավորներին Ռոմանոս Պետրոսյանը խորհուրդ տվեց վերադառնալ խորհրդարան:
Կարծիքներ