Ռուսաստանը ողջունում է Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. Լավրով

Ռուսաստանը ողջունում է Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. Լավրով

Ուկրաինայի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում, սակայն Մոսկվան գնահատում է Անկարայի ջանքերը՝ ուղղված ճգնաժամի կարգավորմանը։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից առաջ։

Նախարարը նշել է, որ բանակցությունների առանցքային թեման լինելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը և դրա շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը։

«Գաղտնիք չէ, որ մեր դիրքորոշումներն այս հարցում չեն համընկնում, բայց մենք շատ ենք գնահատում և մեծ հարգանքով ենք վերաբերվում Թուրքիայի դիրքորոշմանը՝ օբյեկտիվորեն մոտենալու ներկա ճգնաժամից բխող խնդիրներին»,- ասել է Լավրովը։

Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Թուրքիայի մոտեցումը Մոնտրյոյի կոնվենցիային Սևծովյան նեղուցներով անցման ռեժիմի վերաբերյալ։

ՌԴ արտգործնախարարը անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և նշել, որ Ռուսաստանը ողջունում է Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում