Արդարադատության նախարարը՝ Ադրբեջանից վերադարձած գերիների ձերբակալության մասին

Արդարադատության նախարարը՝ Ադրբեջանից վերադարձած գերիների ձերբակալության մասին

Կոնկրետ քրեական գործեր են, և կոնկրետ քրեական գործերով  իրավական մարմիններն են իրավասու, եթե ես հիմա նույնիսկ գնահատական տամ, ապա դա կարող է դիտվել որպես միջամտություն իրավապահ մարմինների աշխատանքին: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանոլով գերությունից վերադարձած քաղաքացիների ձերբակալության հարցին։

«Խնդրում եմ ձեր հարցերն ուղղեք քննությունն իրականացնող մարմիններին, թե ում ինչի համար են կալանավորում և թե ում ինչ մեղադրանք է առաջադրվում»,- ասաց Անդրեասյանը։

Միաժամանակ Անդրեասյանն ընդգծեց, որ գերիների հարցը շատ կարևոր է, և Նիկոլ Փաշինյանի գլխավորած ողջ կառավարությունն աշխատում է դրա լուծման ուղղությամբ։ «Սա ցավալի հարց է, որի մասին մենք չենք մոռանում»-, նշեց Անդրեասյանը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում