Կանխվել է ՀՀ սահմանով թմրամիջոցների անօրինական տեղափոխումը. ՊԵԿ (տեսանյութ)
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ը:
Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները, ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու մաքսային զննման արդյունքում, հայտնաբերել են 1334 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածներով 70 թիթեղյա տարա:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով (թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պահելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերված թմրամիջոցի զանգվածները տրամադրել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:
Կարծիքներ