Վարչապետի ելույթը ամբողջովին ջարդեց ադրբեջանական տեսակետների օբյեկտիվությունը. Մարգարյան
«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հասկանում է իր բոլոր գործընկերների մտահոգությունները Հայաստանի՝ BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու և մասնակցելու առումով: Ըստ նրա՝ օբյեկտիվ մտահոգություն կա, որ Արևմտյան/եվրոպական համակարգից դուրս ցանկացած ֆորմատ կարող է դառնալ ճնշման գործիք Հայաստանի վրա»:
Միևնույն ժամանակ, Մարգարյանը նկատել է. «Ես կարծում եմ, որ Հայաստանն առհասարակ պետք է լինի բոլոր այն հնարավոր ու անհնարին հարթակներում, որտեղ Ադրբեջանը կա, առավել ևս՝ հիմա: Իհերկե, այդ լինելն է պետք է հաշվարկված լինի, այլ ոչ՝ ինքնանպատակ:
Պատկերացրեք մի պահ, որ մենք չէինք գնում BRICS, ու այնտեղ չէին հնչում մեր տեսակետները: Ի դեպ, վարչապետի ելույթը ամբողջովին ջարդեց ադրբեջանական տեսակետների օբյեկտիվությունը:
Ես սա դիտարկում եմ որպես պրոակտիվ դիվանագիտության կոմպոնենտներից մեկը»:
Կարծիքներ