Մակրոնին կարող էին գաղտնալսել իսրայելական Pegasus համակարգի օգնությամբ․ Le Monde
Մակրոնի հեռախոսներից մեկը եղել է Մարոկկոյի հատուկ ծառայությունների ցուցակում ՝ Pegasus համակարգի միջոցով լրտեսում կազմակերպելու համար։ Այս մասին գրում է Le Monde-ը։
«Մակրոնի, ինչպես նաև Էդուարդ Ֆիլիպի, որն այն ժամանակ (2019 թվականին) գլխավորում էր կառավարությունը, և 14 նախարարների հեռախոսներն ընդգրկվել են ցուցակում ՝ Մարոկկոյի հատուկ ծառայությունների կողմից հնարավոր գաղտնալսման համար»,- գրում է հրատարակությունը:
Ելիսեյան պալատում նշել են, որ «եթե փաստերը հաստատվեն, դրանք շատ լուրջ են» ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ իսրայելական Pegasus ծրագիրն օգտագործվել է հետախուզական ծառայությունների և տարբեր երկրների իշխանությունների կողմից ՝ առանձին անձանց սմարթֆոններից տվյալներ հավաքելու համար:
Կարծիքներ