Արցախի նախագահն ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարերարին Արցախում շարունակվող բարեգործական ծրագրերի համար՝ ընդգծելով, որ միայն հայ ժողովրդի միասնական ջանքերով է հնարավոր արագ հաղթահարել հետպատերազմյան ծանր շրջանի դժվարությունները և պլանավորել զարգացման ծրագրեր:
Ալեք Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար, ներկայացրել, որ Հայ կրթական հիմնարկության ծրագրերի շրջանակում պատրաստվում են Արցախում կրթության զարգացման գործում աջակցության լրացուցիչ աշխատանքներ իրականացնել:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
Կարծիքներ