Ծաղկի խանութի տերը Երևանի այլ խանութներից ծաղիկներ է գողացել
Փետրվարի 20-ի առավոտյան ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց էր հաղորդում, որ Կոմիտասի պողոտայի ծաղկի խանութի ապակիները կոտրել ու գողություն էին արել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ: Մինչ իրավապահները փորձում էին բացահայտել հանցագործությունը, Արաբկիրի բաժնում ստացվել էր երկրորդ ահազանգը: 1-02 էր զանգել Փափազյան փողոցի ծաղկի սրահի աշխատակիցը. տեխնիկական միջոցի գրոծադրմամբ բացել էին սրահի դուռն ու տարել ծաղիկներ:
Արաբկիրի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի արդյունքում պ արզվել է, որ երկու գողությունն էլ արել էր 38-ամյա մի տղամարդ, որը ևս ծաղկի խանութ ունի: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին:
Գողոնը հայտնաբերվել է, շարժառիթն ու դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Կարծիքներ