Բագրատ սրբազանը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը միացել են նրան

Բագրատ սրբազանը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը միացել են նրան

 

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ Տավուշի համար պայքարը տեղափոխվում է Երևան, և ոտքով քայլելով գալու են մայրաքաղաք:

Նա և մի խումբ քաղաքացիներ արդեն սկսել են իրենց քայլերթը:

Արքեպիսկոպոսի սույն նախաձեռնությունը ոգևորություն է առաջացրել Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների և նրանց համախոհների շրջանում, այն ողջունել են նաև որոշ հասարակական և քաղաքական գործիչներ, որոնց առաջադրված են մեղադրանքներ, և նրանք գտնվում են հետախուզման մեջ:

Ինչպես գրում է «Հայկական Ժամանակը», մասնավորապես նախաձեռնությանը մինալու և աջակցելու մասին հայտարարել են Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բազմաթիվ պատգամավորներ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ԴԱՀԿ նախկին պետ, «Հայոց համազգային միասնություն» կուսակցության ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան), ՀՀԿ փոխնախագահ, պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով կալանավորված Արմեն Աշոտյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «ՀայաՔվե» նախաձեռնությունը, «Այլընտրանքային նախագծեր» խումբը (ղեկավար Վահե Հովհաննիսյան), ՍԴ նախկին դատավոր Էդգար Ղազարյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և այլ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներ ու խմբեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում