Նազելի Բաղդասարյանը նշանակվեց Շիրակի մարզպետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության արդեն նախկին քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:
Հիշեցնենք, որ Նազելի Բաղդասարյանը պատգամավորական մանդատը վայր էր դրել հոկտեմբերի 29-ին:
Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի ազատման մասին որոշումը կառավարությունն ընդունեց այսօր՝ հերթական նիստի ընթացքում: Ինչից հետո Հարությունյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ շնորհակալություն էր հայտնել ՀՀ կառավարությանն ու վարչապետին վստահության ու համատեղ աշխատանքի համար։ Նշենք, որ նա հոկտեմբերի 17-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն էր:
Կարծիքներ