Իսկ ինչո՞ւ Մայր Աթոռը իր խորը մտահոգությունը չարտահայտեց Չարչյանի կողմից աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու և սպառնալիքներ հնչեցնելու առիթով. Արթուր Հովհաննիսյան

Իսկ ինչո՞ւ Մայր Աթոռը իր խորը մտահոգությունը չարտահայտեց  Չարչյանի կողմից աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու և սպառնալիքներ հնչեցնելու առիթով.  Արթուր Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր  Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս հերթական ժողովրդավարական ընտրությունների անցկացման առիթով։

Արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշա հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից է, որը մենք պաշտպանեցինք և պահպանեցինք միասին։ Եւ, չնայած, այս ընտրություններին ևս գրանցվեցին ընտրակաշառքի, ընտրողների որոշման վրա ապօրինի ներգործության, սպառնալիքիների դեպքեր կամ փորձեր, դրանք չունեցան զանգվածային կամ համակարգային բնույթ և մեծամասամբ բացահայտվեցին ու կանխվեցին։ Եւ նաև հենց այս արատավոր երևույթների իսպառ վերացմանը պետք է ուղղված լինեն մեր հետագա աշխատանքները։

Քարոզարշավի ողջ ընթացքում մեր նկատմամբ ցուցաբերած ջերմ ու բարեկամական վերաբերմունքը, իսկ հետո նաև ընտրությունների արդյունքներով այդ վերաբերմունքի ամրագրումը մեծ ուժ ու վստահություն է հաղորդել էլ ավելի պատասխանատու ու անձնվիրաբար աշխատել հանուն հանրային բարիքի ստեղծման, զարգացած ու կայուն պետության։

Անհաշվելի շատ գործ ունենք անելու մեր երկրի համար, հենց այս պահին բարդ խնդիրներ կան լուծելու, և յուրաքանչյուրիս սերը, եթե ոչ, գոնե հոգատարությունը, եթե ոչ, գոնե հանդուրժողականությունը միմյանց ու պետության նկատմամբ չափազանց կարևոր է։

#ԱպագաԿԱ, և բոլորս պողպատյա կամքով պետք է կերտենք կայուն, անվտանգ ու բարեկեցիկ ապագա»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում