«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները կողոպուտի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները կողոպուտի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 9-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Զավեն Հ.-ն, որը ապրիլի 7-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում