Ամբողջովին կեղծ են Ադրբեջանից տարածվող հայտարարությունները հայկական կողմի ցանկացած սադրանքի մասին. ԱԳՆ

Ամբողջովին կեղծ են Ադրբեջանից տարածվող հայտարարությունները հայկական կողմի ցանկացած սադրանքի մասին. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ըստ այդմ, ամբողջովին կեղծ են Ադրբեջանի կողմից տարածվող հայտարարությունները ՀՀ կողմից ցանկացած հնարավոր սադրանքի մասին։

ՀՀ-ն իրավիճակի էսկալացիայի որևէ մտադրություն չունի, ճիշտ հակառակը՝ շարունակում է բաց լինել իր կողմից նախկինում առաջարկված դեսէսկալացիայի մեխանիզմների քննարկման համար:

Հրավիրում ենք տարածաշրջանի կայունությամբ շահագրգռված բոլոր գործընկերների ուշադրությունը, որ ՀՀ-ն պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում