Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը. Գուրգեն Արսենյան
Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հավատարմագրերը հանձնելուց հետո:
«Հայ և ադրբեջանցի ժողովուրդները Ռուսաստանի, ռուս ժողովրդի բարեկամներն են, և ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը և՛ Հայաստանի քաղաքացիներին, և՛ Ադրբեջանի քաղաքացիներին հասկացրեց, որ Ռուսաստանը եղել է, կա և մնում է բարեկամ»,- նշել է նա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ընդգծել է, որ Մոսկվան ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
Կարծիքներ