Իրանը Կապանում գլխավոր հյուպատոսություն կբացի
![Իրանը Կապանում գլխավոր հյուպատոսություն կբացի](https://freenews.am/uploads/images/image_750x_61cc59c1c3e83.jpg)
Իրանի կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:
«Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն՝ նախարարների խորհուրդը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության առաջարկին Հայաստանի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ