Ֆրանսիայի խորհրդարանը օրենք Է ընդունել արտամարմնային բեղմնավորման մասին

Ֆրանսիայի խորհրդարանը օրենք Է ընդունել արտամարմնային բեղմնավորման մասին

 

Ֆրանսիայի Ազգային ժողովը հունիսի 29-ին վերջնական ընթերցմամբ ընդունել Է կենսաԷթիկայի վերաբերյալ ռեզոնանսային օրինագիծը, որը, մասնավորապես, ենթադրում Է արհեստական բեղմնավորման հնարավորություն միայնակ կանանց եւ այն կանանց համար, որոնք միասեռ հարաբերությունների մեջ են:

«Ազգային ժողովը վերջնական օրինագիծ Է ընդունել կենսաԷթիկայի մասին: Պատգամավորները պատվի են արժանացել՝ խորը աշխատանք կատարելով այդ տեքստի վրա, ժամանակ հատկացնելով այն հարցերի քննարկումներին ու խորհրդածություններին, որոնք հիմնարար նշանակություն ունեն մեր հասարակության ապագայի համար»,-Twitter-ի իր օգտահաշվում գրել Է Ազգային ժողովի խոսնակ Ռիշար Ֆեռնանը:

Օրինագծի ընդունման օգտին, որը Ֆրանսիայի խորհրդարանի քննարկմանն Է ներկայացվել շուրջ երկու տարի, քվեարկել Է 326 պատգամավոր, դեմ՝ 115-ը, ձեռնպահ Է մնացել 42-ը:

Նորամուծությունների համաձայն, միայնակ կանայք եւ կանանց միասեռ զույգերը կկարողանան երեխաներ ունենալ տարբեր բժշկական մեթոդների օգնությամբ՝ արտամարմնային բեղմնավորման եւ սերմնահեղուկի դոնորության շնորհիվ: Ավելի վաղ այս ընթացակարգերը Ֆրանսիայում օրինական են եղել միայն տարասեռ զույգերի համար

Ինչպես հիշատակում են ֆրանսիական ԶԼՄ-ները, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի ընդլայնումը եղել Է նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական խոստումներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում