Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը կայցելի Երևան

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը կայցելի Երևան

Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը մարտի 3-ին կայցելի Երևան՝ քննարկելու երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Mehrnews»-ը:

Այս կապակցությամբ, իրանական գործարար պատվիրակությունը մեկնել է Հայաստան՝ մասնակցելու առևտրի և ներդրումային հնարավորությունների ներդրմանն ուղղված հանդիպմանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են սննդի, կահույքի, արդյունաբերական սարքավորումների արտադրության, առողջապահության ոլորտի ընկերությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում