Ուզբեկստանի ընտրություններում Խանդանյանը գլխավորել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը

Ուզբեկստանի ընտրություններում Խանդանյանը գլխավորել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը

Ուզբեկստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում հոկտեմբերի 24-29-ը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը գլխավորել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությունը:

Պատվիրակությունը բաղկացած է եղել ԵԱՀԿ մասնակից 25 երկրների խորհրդարանները ներկայացնող 60 անդամից:

Այցի ընթացքում Խանդանյանը հանդիպումներ է ունեցել Ուզբեկստանի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևի, Արտաքին գործերի նախարար Բախտիյոր Սաիդովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ընտրություններին մասնակից կուսակցությունների, լրատվամիջոցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

ԵԱՀԿ ԽՎ կարճաժամկետ դիտորդական առաքելությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համատեղ դիտարկել է ընտրությունները Ուզբեկստանի 4 քաղաքներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում