Շարունակելու ենք մեր ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները. Մակունց

Շարունակելու ենք մեր ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները. Մակունց

Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ  արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ: 

Լրագրողների հետ զրույցում այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց.

«Պետք է ևս մեկ անգամ արձանագրել, որ մեր կողմից արտահերթ ընտրություններ անցակցնելու առաջարկը լայն արձագանք չստացավ, իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, թե ինչպես դրանք պետք է անցկացվեն, շատ կարևոր է, քանի որ դրան մասնակցում են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները: Արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար կարևոր նախապայմաններ կան»:

Հարցին, արդյոք իրավիճակն այս կերպ չի դառնա ավելի թեժ, Մակունցը պատասխանեց.

«Ընդդիմության կողմից իշխանափոխության պահանջը հնարավոր է իրականացնել բացառապես ընտրության միջոցով:Ինչ վերաբերվում է մեր հետագա անելիքներին, շարունակելու ենք մեր ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները»:

     

Հետևեք մեզ նաև Տելեգրամում