Մեծ յոթնյակի երկրները պատրաստ են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ

«Մեծ յոթնյակի» երկրները պատրաստ են Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում, ինչը «լայնածավալ ու անմիջական հետեւանքներ» կունենա ռուսական տնտեսության համար։
Այս մասին ասվում է G7-ի ֆինանսների նախարարների հայտարարության մեջ, որը երկուշաբթի օրը հրապարակվել է միության մաս կազմող բրիտանական կառավարության կայքում։
«Մենք պատրաստ ենք հավաքականորեն կիրառել տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներ, որոնք լայնածավալ և անմիջական հետևանքներ կունենան Ռուսաստանի տնտեսության համար»,- ասվում է տեքստում։ «Ռուսաստանի ցանկացած հետագա ռազմական ագրեսիա Ուկրաինայի դեմ կարժանանա արագ և համակարգված պատասխանի», – ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ