ՀՀ նախագահը ստորագրել է Արմեն Փամփուխչյանին ԱԻ նախարար նշանակելու հրամանագիրը

ՀՀ նախագահը ստորագրել է Արմեն Փամփուխչյանին ԱԻ նախարար նշանակելու հրամանագիրը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Փամբուխչյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Փամբուխչյանը:

Փամբուխչյանը 2018 թ. դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել էր ԱԺ պատգամավոր: 2020 թ․ սեպտեմբերի 17-ին օրենսդիր մարմնում գործունեությունը դադարեցնելու մասին դիմում էր ներկայացրել և վայր դրել պատգամավորական մանդատը: 2020 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Վարչապետի N 1090-Ա որոշմամբ՝ նշանակվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում