Հայաստանը հանձնառու է խորացնել Իռլանդիայի հետ գործընկերությունը տարածաշրջանային մակարդակում և ԵՄ-ի միջոցով. ԱԳՆ
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ։
«Իռլանդիայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը մաղթում ենք բարգավաճում և շարունակական հաջողություններ:
Հայաստանն արժևորում է երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա և հանձնառու է խորացնել գործընկերությունը տարածաշրջանային մակարդակում և ԵՄ-ի միջոցով»,- ասված է նախարարության «X»-ի միկրոբլոգում։
Կարծիքներ