Շքանշանս նվիրում եմ բոլոր անհետ կորած եղբայրներիս, բոլոր գերիներին ու վիրավորներին. Արմեն Մկրտչյան

Այսօր պարգևատրվեցի Արցախի «Մարտական խաչ» 2րդ աստիճանի շքանշանով:
Այս շքանշանս նվիրում եմ ընտանիքիս՝ պապիկիս գլխավորությամբ, ինձ հայրենիքի արժանի զավակ դաստիարակելու համար:
Շքանշանս նվիրում եմ այս պատերազմում զոհված եղբայրներիս՝ Ռոլանդին ու Մայիսին, մեր ջոկատի Արտյուշային, բոլոր քաջաբար ընկած հերոսներին:
Ես այս պատերազմին տվել եմ ոչինչ՝ ձեր տվածի համեմատ ախպերներս:
Շքանշանս նվիրում եմ բոլոր անհետ կորած եղբայրներիս, բոլոր գերիներին ու վիրավորներին:
Մենք դեռ հաղթելու ենք, ես հավատում եմ:
Կարծիքներ