Տաքսու վարորդին կեղծ թղթադրամներով են վճարել

Տաքսու վարորդին կեղծ թղթադրամներով են վճարել

Նոյեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ որպես տաքսի շահագործվող «Տոյոտա» մակնիշի մեքենայով նոյեմբերի 7-ին Շիրակի փողոց է տեղափոխել մի ուղևորուհու, որը վճարել է 5000 կեղծ թղթադրամ:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են ուղևորուհու ինքնությունը:

26-ամյա կինը հայտնաբերվել և տեղափոխվել է նախաքննական մարմին:

Նոյեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նմանատիպ մեկ այլ հաղորդում էր ստացվել: Քաղաքացին հայտնել էր, որ Սևանի փողոցում անհայտ անձը իրեն կեղծ 5000 դրամանոց է տվել:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ քաղաքացուն կեղծ թղթադրամը տվել էր 26-ամյա երիտասարդը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է բաժին և խոստովանել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում