Ոչ մի զինադադար չի լինի․ Զելենսկի
Ոչ մի զինադադար չի լինի, քանի դեռ Ուկրաինան անվտանգության երաշխիքներ և ամուր դիրքեր չունի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Մենք չենք ցանկանում ապրել սառեցված հակամարտության պայմաններում։ Պուտինն առաջարկել է «Օրեշնիկով» հարվածել Կիևին և տեսնել, թե ինչ կլինի։ Կարծում եք նա ադեկվա՞տ է»,- նշել է նա։
Խոսելով ,ոբիլիզացիոն տարիքի իջեցման մասին, Ուկրաինայի նախագահը նշել է․ «Եթե մարդ առանց զենքի կանգնում է ձեր դիմաց, ապա ի՞նչ տարբերություն՝ 20 տարեկա՞ն է, թե՞ 30»։
Զելենսկին նշել է նաև, որ Ուկրաինան չի շարունակի ռուսական գազի տարանցումը. «Մենք հնարավորություն չենք տա լրացուցիչ միլիարդներ վաստակել մեր արյան վրա»։
Կարծիքներ