Աֆղանստանում պարետային ժամ է սահմանվել
Աֆղանստանի իշխանությունները թալիբներին զսպելու համար 34 նահանգներից 31-ում գիշերային պարետային ժամ են սահմանել: Այս մասին տեղեկացնում է Tolo News հեռուստաալիքը` հղում տալով երկրի ՆԳՆ ներկայացուցչին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ներկայացուցչի խոսքերով` պարետային ժամը, որը սահմանվում է թալիբների «գործունեությունը սահմանափակելու» նպատակով, կգործի տեղական ժամանակով 22:00-ից 04:00-ն:
Նշվում է, որ պարետային ժամը չի տարածվում երկրի միայն 3 նահանգների վրա ՝ Քաբուլ, Նանգարհար և Փանջշեր:
Աֆղանստանում առճակատում է տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և հարձակումներ են սկսել մեծ քաղաքների վրա:
Կարծիքներ