Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ, հայտնում է Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 02:23-ին, գրում է РИА Новости-ն:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Գորոնտալո նահանգից 142 կիլոմետր դեպի արևելք, օջախն ընկած է 80 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել։
Կարծիքներ