Դմիտրի Պեսկովը համարում է, որ Արևմուտքից չպետք է նեղանալ
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքով Ռուսաստանը նախ և առաջ պետք է առաջնորդվի սեփական շահերով: Նրա խոսքով՝ պետք չէ կենտրոնանալ Արևմուտքի վրա, բայց նաև պետք չէ նեղանալ Արևմուտքից:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Պեսկովն ասել է «Սոլովյով Լայվ» հաղորդմանը:
«Պետք է միշտ բաց լինել: Այդպես է վարվում Պուտինը: Նա բոլորին ասում է, որ մենք հետաքրքրված ենք երկխոսությամբ, համագործակցությամբ համատեղ խոշոր ծրագրեր իրականացնելու համար»,-հավելել է Պեսկովը:
Կարծիքներ