Վրաստանը պատրաստ է եռակողմ երկխոսության հարթակ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ․ Զալկալիանի

Վրաստանը պատրաստ է եռակողմ երկխոսության հարթակ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ․ Զալկալիանի

Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես հարթակ` Հայաստանի և Ադրբեջանի հետ երկխոսության համար, aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին` ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ:

Զալկալիանիի խոսքով, համաշխարհային հանրությունը շահագրգռված է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմամբ։

«Այս մասին մենք նոր նախաձեռնություն ենք ներկայացրել՝ հանդես գալ որպես եռակողմ երկխոսության հարթակ, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը կարող են քննարկել արդիական հարցեր և հանդիպել միմյանց»,- ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում