Վթար Երևան-Սևան ճանապարհին. ուղևորներից մեկը հիվանդանոցում մահացել է

Վթար Երևան-Սևան ճանապարհին. ուղևորներից մեկը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան», «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 26-ամյա վարորդը եւ «Նիսանի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Հունիսի 24-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» 26-ամյա ուղևոր Փիեռ Ղ.-ն հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում