Պուտինն ու Մակրոնը գոհունակությամբ արձանագրել են ԼՂ-ում իրավիճակի կայունացումը
Ռուս-Ֆրանսիական բարձր մակարդակի պարբերական շփումների շրջանակներում այսօր կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Պուտինը Մակրոնին շնորհավորել է ծննդյան տարեդարձի առթիվ, երկու ղեկավարները փոխադարձ մաղթանքներ են հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի նախաշեմին:
Ի թիվս այլ հարցերի` երկու ղեկավարները նաև մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Նրանք գոհունակությամբ են արձանագրել իրավիճակի կայունացումը և տարածաշրջանում խաղաղ կյանքի հարթման, տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Ընդգծվել է, որ այս հարցերում ՌԴ-ն ու Ֆրանսիան գործում են և ապագայում մտադիր են ներդաշնակ գործել:
Կարծիքներ