ՌԴ փոխվարչապետն ասել է, թե ում համար եւ ինչու են բացվում հաղորդակցությունները

ՌԴ փոխվարչապետն ասել է, թե ում համար եւ ինչու են բացվում հաղորդակցությունները

Բաքվում կայացած «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակը եւ հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» համաժողովի ընթացքում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ, եւ Ադրբեջանի համար կարող են բացվել բոլորովին նոր հնարավորություններ՝  Ասիայի եւ Եվրոպայի շուկաները միմյանց կապելու համար։

«Այստեղ մենք կարող ենք միասին աշխատել եւ հասնել համատեղ հաջողությունների։ Ռուսական բիզնեսը շահագրգռված է աշխատել Ադրբեջանում, եւ կան լավ հեռանկարներ երկաթուղիների զարգացման եւ ստեղծման, վերականգնվող էներգիայի աղբյուրների, բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների, լոգիստիկայի զարգացման համար։ Այժմ մեր առջեւ նոր հնարավորություններ են բացվել՝  միմյանց կապելու Հյուսիս-Հարավը եւ Արեւմուտք-Արեւելքը», նշել է ՌԴ փոխվարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում