Հնդկաստանում ավտոճանապարհի վրա սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի

Հնդկաստանում ավտոճանապարհի վրա սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի

Հնդկաստանի հյուսիսում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Եվս 30 մարդ համարվում է անհետ կորած: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է NDTV-ն:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին՝ ավտոճանապարհի վրա, ինչի հետևանքով սողանքի տակ են հայտնվել մի քանի ավտոմեքենա, ավտոբուս և բեռնատար:

Իշխանությունների տվյալներով՝ ավտոբուսում գտնվել է 40 մարդ: Որոնողական-փրկարարական ծառայությունները կարողացել են փրկել 10 մարդու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում