Մեքսիկայի և Չինաստանի ածխահանքերում վթարներ են տեղի ունեցել․ կան անհետ կորածներ
Մեքսիկայի հյուսիսային Կոաուիլա նահանգում գտնվող ածխահանքում տեղի է ունեցել փլուզում։ Ներսում արգելափակվել է առնվազն 7 մարդ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով փրկարարներին։ Դեպքի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Հանքափորների վիճակի մասին չի հաղորդվում։ Նրանք 20-53 տարեկան են։ Ենթադվում է, որ փլուզման պատճառը հեղեղաջրերն են։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսել։
Ածխահանքում վթարի մասին տեղեկություններ են ստացվել նաև Չինաստանից։ Կենտրոնական Հենան նահանգում գտնվող ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել։ Հաղորդվում է առնվազն 1 զոհի և 7 անհետ կորածի մասին։ Դեպքը տեղի է ունեցել Henan Hebi Coal. և Electricity Co., Ltd ընկերություններին պատկանող հանքում։ Ստեղծվել է վթարային-փրկարարական շտաբ։
Կարծիքներ