COVID-19․ Աշխարհում մահվան ու վարակման նոր դեպքերի թիվը նվազել է 4%-ով․ ԱՀԿ

COVID-19․ Աշխարհում մահվան ու վարակման նոր դեպքերի թիվը նվազել է 4%-ով․ ԱՀԿ

Անցած շաբաթ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,5 մլն և մահվան ավելի քան 90 հազար դեպք: Նախորդող շաբաթվա համեմատությամբ հիվանդացության ու մահվան դեպքերը նվազել են 4%-ով, հայտնում է ԱՀԿ-ն:

«Գլոբալ առումով COVID-19-ից մահվան դեպքերի թիվը փոքր-ինչ նվազել է այս շաբաթ. ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 5,5 մլն վարակվածության և ավելի քան 90 հազար մահվան դեպք»,-ընդգծել է ԱՀԿ-ն իր ամենօրյա համաճարակային տեղեկագրում։ Նշվում է, որ հիվանդացությունն ու մահերը, չնայած որոշակի նվազմանը, մնում են բարձր մակարդակում:

Հիվանդացությունն աճել է Հարավարևելյան Ասիայում (6%-ով), մինչ Եվրոպայում նոր վարակների քանակը նվազել է 23% -ով, Արևելյան Միջերկրական ծովում `13% -ով, Աֆրիկայում` 5% -ով, Ամերիկայում `4% -ով: Մահացությունը զգալիորեն աճել է Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (34%) և Հարավարևելյան Ասիայում (15%), բայց անկում է գրանցել Եվրոպայում (18%), Արևելյան Միջերկրականում (13%), Ամերիկայում (4%), ինչպես նաև Աֆրիկայում (3%):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում