Խոշոր հրդեհ՝ Երեւանի Արին Բերդի փողոցում գտնվող շինությունում. այրվում են շինարարական նյութեր

Խոշոր հրդեհ՝ Երեւանի Արին Բերդի փողոցում գտնվող շինությունում. այրվում են շինարարական նյութեր

Օգոստոսի 6-ին` ժամը 15։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արին Բերդի փողոցի թիվ 3/21 շենքի մոտակայքում գտնվող մեկ հարկանի շինությունից ծուխ է նկատվում։

ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, մեկ ավտոսանդուղք։

Ըստ նախնական տվյալների՝ չշահագործվող կիսակառույց շինությունում (3500 քմ) այրվում են շինարարական նյութեր։

Պարզվել է, որ այրվում է Արին Բերդի փողոցի թիվ 3/21 հասցեում գտնվող մեկ հարկանի կիսակառույց շինության տանիքը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին, մարվել՝ 19։19-ին։ Այրվել են շինության տանիքի պենոպլեքսից կառուցատարրերը՝ մոտ 1200 քմ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի երկու ջրատար եւ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ի վեց միավոր օժանդակ տեխնիկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում