Թուրքիան ու Ադրբեջանն այս տարի 10-ից ավելի համատեղ զորավարժություն կանցկացնեն
Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը 2023 թվականին 10-ից ավելի համատեղ զորավարժություն կանցկացնեն:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի Կարս նահանգ կատարած այցի ժամանակ, որտեղ շարունակվում է Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր՝ «Ձմեռային զորավարժություններ-2023»-ը։
Զորավարժությունների ընթացքին Զաքիր Հասանովի հետ միասին հետևել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն և Թուրքիայի զինված ուժերի հրամանատարական անձնակազմը:
Հասանովի խոսքով՝ 2023 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի 10-ից ավելի համատեղ վարժանքներ կանցկացնեն ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում։
Կարծիքներ