Բայդենը շնորհակալություն է հայտնել Նեթանյահուին՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկել է իսրայելցիների և պաղեստինցիների միջև ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությունը: Այդ մասին հայտնում է CNBC-ն:
Բայդենը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ողջունել է այդ քայլը և շնորհակալություն հայտնել նրան շուրջ 11 օր տևած մարտերը դադարեցնելու որոշման համար: Բացի այդ, Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները կօգնեն Իսրայելին վերակառուցել «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը` բնակչության անվտանգությունն ապահովելու համար:
Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ Վաշինգտոնը ՄԱԿ-ի և այլ միջազգային դերակատարների հետ համագործակցելու է՝ Գազայի հատվածում վերակառուցման և բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։
Կարծիքներ