Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ, որոնց հասանելիություն կունենան վերահսկողությունն իրականացնող մի խումբ անձինք:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ քննարկել են և առաջիկայում՝ աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ, նաև որոշակի վերահսկողական գործիքներ կներդնեն մանկապարտեզներում:
«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնց հասանելիություն պետք է ունենան մի խումբ անձինք, որոնք այդ վերահսկողությունը պետք է իրականացնեն: Քաղաքապետարանը նվազագույնը պետք է համոզված լինի, որ մենք մանկապարտեզներում ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր»,- նշեց Ավինյանը:
Կարծիքներ