Հոգևորականը կարող է սխալվել, իսկ եկեղեցին՝ ոչ․ Դավիթ Դանիելյան

Հոգևորականը կարող է սխալվել, իսկ եկեղեցին՝ ոչ․ Դավիթ Դանիելյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ հակված է վերլուծել քաղաքական գործընթացները։ Այս համատեքստում վերջինս ընդգծել է, որ պետք է ստանալ խաղաղության և կայունության շրջափուլ, որով կկանխվի արտագաղթը և վերականգնվի երկրի ներուժը:

«Դարձ ի շրջանս յուր

Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ես ունեմ հարգանքի զգացում, և եկեղեցին նշանակալի տեղ է զբաղեցնում իմ ընտանիքի կյանքում, քանի որ հոգևորականը կարող է սխալվել, իսկ եկեղեցին՝ ոչ:

Այդ պատճառով հակված եմ վերլուծել քաղաքական գործընթացը, որը իրարամերժ ու անհասկանալի է: Եթե ծավալվող շարժումը պահանջում է բանակցողի փոփոխություն, ապա ինչպե՞ս է պատկերացնում այդ փոփոխությունը: Հակասահմանադրական փոփոխությունը ավելի կվնասի բանակցություններին, և հայկական դիրքերը էապես կթուլանան: Ուռճացված ակնկալիքների ու մեծ պահանջների սխալ ճանապարհը մենք մեկ անգամ անցել ենք՝ ստանալով պարտադրված զիջում, տարածքային և մարդկային կորուստներ: Հնչող թեզերը գուցե ճշմարիտ կլինեին, եթե մենք պարտված չլինեինք պատերազմում:

Սյունիքի պարագայում սահմանազատումը դիտարկվում է մի շարք դիրքերից ադրբեջանական զորքերի դուրսբերման համատեքստում, ինչը խիստ կարևոր և հրատապ է մարզի համար»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում