Պուտինն անհապաղ կստորագրի ՌՀՍ պայմանագրի երկարացման մասին համաձայնագրի վավերացման օրենքը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհապաղ կստորագրի ՌՀՍ պայմանագրի երկարացման մասին համաձայնագրի վավերացման օրենքը, հենց որ փաստաթուղթը ստանա, այստեղ կարեւոր է արագությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հենց այն [փաստաթուղթը] ստացվի, այն անհապաղ կստորագրվի: Այստեղ անչափ կարեւոր է արագությունը, իսկ հետո արդեն կփոխանակեն համապատասխան որոշումները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ի պատասխան հարցին՝ ե՞րբ կարող են սկսվել ՌՀՍ նոր պայմանագրի շուրջ խորհրդակցությունները, որը կփոխարինի երկարացվածին, Պեսկովն ասել է. «Այդ մասին վաղ է խոսել»:
Չորեքշաբթի ՌՀՍ պայմանագիրը 5 տարով երկարացնելու մասին համաձայնագիրը, որը ներկայացրել էր պետության ղեկավարը, միաձայն վավերացրել են Պետական դումայի պատգամավորները եւ Դաշնության խորհրդի անդամները: Դրանից մեկ օր առաջ տեղի էր ունեցել Պուտինի հեռախոսային զրույցը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Ի պատասխան հարցին՝ նրանց ինչպե՞ս հաջողվեց այդքան արագ համաձայնության գալ ՌՀՍ պայմանագրի թեմայի շուրջ, Պեսկովն ավելի վաղ պարզաբանել էր, որ «դրան նախորդել է բավականին լարված աշխատանք»:
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն համաձայնվել են առանց նախապայմանների երկարացնել ՌՀՍ պայմանագիրը, ինչպես դա պնդում էր Մոսկվան:
Կարծիքներ