Չավուշօղլուն առաջարկում է «միջազգային պաշտպանության ուժեր» ուղարկել Պաղեստին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո անդրադարձել է վերջին օրերին արաբա-իսրայելական հակամարտության սրացմանը:
Չավուշօղլուն նշել է, որ Իսրայելի գործողությունները դատապարտելը բավարար չէ, անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռարկել, փոխանցում է Ermenihaber-ը։
«Օրինակ՝ Պաղեստին ուղարկել «միջազգային պաշտպանության ուժեր»,–ասել է նա և առաջարկել Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների մասնակցությամբ խումբ ստեղծել, որի գլխավոր առաքելությունը կլինի պաշտպանել «Պաղեստինի քաղաքացիական բնակչությանը»։
Թուրքիան նաև մտադիր է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ գումարելու առաջարկով հանդես գալ։
Կարծիքներ