Ռուբեն Ռուբինյանն անընդունելի է համարում արտերկրից հնչած հայտարարությունները ներքաղաքական դաշտում օգտագործելը

Ռուբեն Ռուբինյանն անընդունելի է համարում արտերկրից հնչած հայտարարությունները ներքաղաքական դաշտում օգտագործելը

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին, նշեց, որ անընդունելի է համարում արտերկրից հնչած մտքերը, հայտարարությունները ներքաղաքական դաշտում օգտագործելը: 

«Կապ չունի՝ մեր թշնամին է, մեր բարեկամն է, չեզոք է, չի կարելի օգտագործել ներքաղաքական դաշտում: Ինչո՞ւ չի կարելի. որովհետև այդպիսով հնարավորություն ենք տալիս Հայաստանից դուրս գտնվող ուժերին՝ ուղիղ կերպով ազդել Հայաստանի քաղաքական դաշտի վրա: Եկեք դադարեցնենք այս պրակտիկան»,- ԱԺ ամբիոնից ասաց Ռուբինյանը: 

Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց դադարել արտաքին խաղացողներին «հրավիրել» ներքաղաքական դաշտ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում