Իսրայելում անկարգությունների մասնակցած 900 ցուցարարի են ձերբակալել
Իսրայելական քաղաքներում մասսայական անկարգությունների մասնակցած շուրջ 900 մարդու ձերբակալել է ոստիկանությունը: Ցույցերի ընթացքում տուժել է 265 ոստիկան:
Ներկայումս Իսրայելում անվտանգությունն ապահովում է իրավապահ մարմինների 15 հազար աշխատակից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը:
«15 հազար ոստիկան ներգրավված է ամբողջ երկրում անվտանգության կանոնների պաշտպանությանը և հետագա անկարգությունները կանխարգելելուն: Ձերբակալվել է 891 կասկածյալ, 265 ոստիկան տուժել է շարունակվող բախումների ընթացքում»,-ասել է Ռոզենֆելդը:
Ազգային հողի վրա անկարգություններն Իսրայելում շարունակվել են մինչև նախորդ գիշեր: Թել Ավիվում այրվող նյութով շիշը նետել են արաբական ընտանիքի տան ուղղությամբ: Լուրջ այրվածքներով երեխային տեղափոխել են հիվանդանոց:
Կարծիքներ