Պետք է ամեն ինչ անել, որ իմ մոսկովյան այցը հարուստ բովանդակությամբ ընթանա. Փաշինյան

Պետք է ամեն ինչ անել, որ իմ մոսկովյան այցը հարուստ բովանդակությամբ ընթանա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի։ Այս մասին վարչապետը հայտնեց կառավարության նիստի ընթացքում, գրում է «Հայկական Ժամանակը»:


«Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք։ Պետք է ամեն ինչ անել, որ այդ այցը բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ ընթանա», - ասաց նա։

Անդրադառնալով Ֆրանսիա կատարած իր աշխատանքային այցին, Փաշինյանը նկատեց՝ ննարկել են հարցերի լայն շրջանակ։

«Մասնակցել ենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ կազմակերպված հայ-ֆրանսիական ֆորումին՝ նվիրված մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Կարծում եմ, որ հիմա պետք է այդ համաժողովն օգտագործելով նոր լիցք հաղորդենք Ֆրանսիայի և Հայաստանի տնտեսական և այլ ոլորտների գործակցությանը: Մեր առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներն էին ներկա, նաև ԿԳՄՍ փոխնախարարները:

Բազմաշերտ օրակարգ ունենք, կարևոր է, որ կենտրոնանանք այդ օրակարգի իրականացման վրա, տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ աշխատենք»,- ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում