Բուֆոնը հայտարարել է մրցաշրջանի ավարտին «Յուվենտուսից» հեռանալու մասին

Բուֆոնը հայտարարել է մրցաշրջանի ավարտին «Յուվենտուսից» հեռանալու մասին

Իտալիայի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Թուրինի «Յուվենտուսից»:

 

«Իմ ապագան պարզ է և վճռական: «Յուվենտուսում» այս հիանալի և շատ երկար փորձը կավարտվի այս տարի»,- 43-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Italia-ն՝ հղում անելով beIN Sports-ին: «Ես զգում եմ, որ ամեն ինչ տվեցի «Յուվենտուսի» համար: Մենք հասել ենք ցիկլի ավարտին»:

Ավելի վաղ դարպասապահն ասել էր, որ չի պատրաստվում կարիերան շարունակել 2022-23 մրցաշրջանից հետո:

Բուֆոնը, որը պաշտպանել էր նաև Պարմայի գույները, տասն անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 5 անգամ՝ Իտալիայի գավաթակիր, մեկ անգամ՝ ՈւԵՖԱ-ի, 3 անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում: 2018-ից 2019 թվականներին դարպասապահը խաղում էր ֆրանսիական ՊՍԺ-ում, այդ կազմում դառնալով Ֆրանսիայի չեմպիոն: Իտալիայի հավաքականի կազմում Բուֆոնը նվաճել է 2006 թվականի Աշխարհի գավաթը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում