Իրանի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի ՀՀ, ՌԴ, Ադրբեջան և Վրաստան
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Երևան, Մոսկվա, Բաքու և Թբիլիսի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զարիֆի խոսքերը մեջբերել է իրանական mehrnews կայքը:
«Մտադիր եմ մեկնել Կովկաս և Ռուսաստան: Սովորաբար ես չեմ հայտարարում դրա մասին, բայց, կարծում եմ, որ գործուղումների ժամկետները Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան արդեն հստակեցվել են», - ասել է Զարիֆը:
Զարիֆը նաև նշել է, որ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ:
«Երեկ երեկոյան ես լավ հեռախոսազրույց եմ ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ: Մտադիր եմ այցելել երկրներ, որոնք կարող են միասին աշխատել, որպեսզի օգնենք ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատել», - հավելել է նա:
Կարծիքներ