2022 թ․ ապրիլին հերթական անգամ ռեկորդ ենք արձանագրել՝ 664 736 աշխատատեղ. Վահան Քերոբյան
2022 թ․ ապրիլին Հայաստանի աշխատաշուկան աճել է, և հերթական անգամ ռեկորդ ենք արձանագրել՝ 664,736 աշխատատեղ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Ուրախալի է, որ աճի դրայվերը ծրագրավորման ոլորտն է, որը մեկ ամսվա ընթացքում աճել է 13%-ով կամ 2300 աշխատակցով, իսկ այդ ոլորտի աշխատավարձային ֆոնդն աճել է 21%-ով, կամ 3․661 մլրդ դրամով»,- գրել է նախարարը:
Կարծիքներ