Ֆինլանդիայի վարչապետը երկրի բյուջե է վերադարձրել նախաճաշի համար ծախսած գումարը

Ֆինլանդիայի վարչապետը երկրի բյուջե է վերադարձրել նախաճաշի համար ծախսած գումարը

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարին երկրի բյուջե է վերադարձրել հարկատուների հաշվին նախաճաշի համար ծախսված գումարը: Այս մասին հայտնում է Газета.ru-ն՝ վկայակոչելով ֆիննական Ilta-Sanomat թերթին:

«Վարչապետը վճարել է ավելի քան 10 000 եվրո՝ 2020 թվականին նախաճաշի համար բյուջեից ծախսված գումարը», - նշում է թերթը:

Սաննա Մարին մտադիր է նաև այս տարվա օգոստոսի վերջին վերադարձնել իր ընտանիքի անդամների սննդի վրա ծախսվող միջոցները:

Նա որոշել է կամովին փոխհատուցել իր ծախսած գումարները այն բանից հետո, երբ լրագրողները պարզել են, որ կառավարության ղեկավարի նստավայրում վարչապետի ընտանիքն ամսական մոտ 300 եվրո է ծախսում նախաճաշի համար: Կառավարության ղեկավարի համար սննդամթերք գնելու մասին կետ չկա ֆիննական օրենսդրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում