Քեյնի նոր ռեկորդն ու տպավորիչ ցուցանիշը
Հարձակվող Հարի Քեյնը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել անգլիական ֆուտբոլի պատմության մեջ։ Գրում է Armsport.am-ը։
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել Անգլիայի հավաքականի կազմում իր 100-րդ խաղում։
Ազգերի լիգայի խաղում Լի Կարսլիի թիմը հաղթել է Ֆինլանդիային (2-0): Քեյնն այժմ հավաքականի կազմում «Ուեմբլիում» անցկացրած 35 խաղում 27 գոլ է խփել, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
31-ամյա հարձակվողը նաև անմիջական մասնակցություն է ունեցել Անգլիայի հավաքականի 85 գոլի (68 գոլ և 17 գոլային փոխանցման) այս 100 խաղերի ընթացքում։
Կարծիքներ